Լրահոս

12.01.2010 11:47


ՍԴ–ն հեռացել է` վճիռ կայացնելու

ՍԴ–ն հեռացել է` վճիռ կայացնելու

ՀՀ սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ սկսված նիստը մոտ 15 րոպե հետո ավարտվել է։ ՍԴ-ն հեռացել է` վճիռ կայացնելու։ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ ՍԴ-ն քննության է ընդունել Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրություններում ամրագրված պարտավորությունները՝ հավելելով, որ քննությունը կանցկացվի գրավոր։

Գ. Հարությունյանը նաև վստահեցրել է, որ ՍԴ-ն անպայման հաշվի կառնի նախօրեին ցուցարարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև մյուս գրառություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են այլ ուժերի, կազմակերպությունների և անձանց կողմից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը