Աշխարհ

01.03.2017 10:55


ԿԻմ Չոն Նամը, առանց եղբոր իմացության, հանդիպելու էր ճապոնացի քաղաքական գործչի հետ

ԿԻմ Չոն Նամը, առանց եղբոր իմացության, հանդիպելու էր ճապոնացի քաղաքական գործչի հետ

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայր Կիմ Չոն Նամը, ով սպանվել էր Կուալա Լամպուր քաղաքի օդանավակայանում, պետք է հանդիպեր ճապոնացի քաղաքական գործիչ Խադզիմե Իսիի հետ։ Այս մասին հաղորդում է РИА «Новости»–ն՝ «Sankei»–ին հղումով։

Խադզիմե Իսին պատմել է թերթին, որ ինքը և ԿԻմ Չոն Նամը փետրվարի 2–ին համաձայնության էին եկել հանդիպել մարտի 1–ին Մակաոյում։

Նրանք ծրագրել էին քննարկել երկկողմանի հարաբերությունների բարելավման ուղիները։ Ընդ որում, Կիմ Չոն Նամը, ինչպես նշվում է, չի քննարկել սպասվող հանդիպումն իր եղբոր հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը