Աշխարհ

01.03.2017 10:50


Ֆիյոնը նորից նշել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին

Ֆիյոնը նորից նշել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը նշել է հակառուսական պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը՝ «Le Express»–ին հղումով։

Վիլպենտ քաղաքում գյուղտեխնիկայի միջազգային սալոնում նա հայտարարել է, որ կողմ է 40 մլրդ դոլարով տուրքերի և մուծումների կրճատմանը, որոնք վճարում են ֆրանսիացի ֆերմերները։

«Մենք պետք է առաջարկենք չեղարկել հակառուսական պատժամիջոցները, որոնք հանգեցնում են Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում գյուղատնտեսության հյուծման»,–ասել է Ֆիյոնը։

Ավելի վաղ էլ ֆրանսիացի գործիչը հայտարարել էր, որ ՌԴ դեմ պատժամիջոցները հարկավոր է հանել ֆրանսիացի ֆերմերների խնդիրները լուծելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը