Լրահոս

12.01.2010 12:14


Արմեն Ռուստամյան. «ՍԴ–ն կարող էր նաև որոշում կայացնել` ոչ դռնփակ նիստով դա անել»

Արմեն Ռուստամյան. «ՍԴ–ն կարող էր նաև որոշում կայացնել` ոչ դռնփակ նիստով դա անել»

-Իհարկե, դռնփակ քննարկումը նախատեսված է ՍԴ-ի մասին օրենքով, սակայն ՍԴ-ն կարող էր նաև որոշում կայացնել' ոչ դռնփակ նիստով դա անել և ոչ գրավոր ընթացակարգով,- Սահմանադրական դատարանի նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նա նաև նշել է, որ այս գործընթացում «դռնփակ քննարկումներ» շատ են եղել, և սա այն տեղն էր, որտեղ դատարանն ի վերջո հասարակության մեջ եղած տարակարծիք իրավիճակը, իրավական առումով, կհստակեցներ։

Արմեն Ռուստամյանը դրական է գնահատել, որ ՍԴ-ն ընդունել է իրենց կողմից փոխանցված նամակը, որը բազմացվել ու բաժանվել է ՍԴ անդամներին և հույս է հայտնել, որ փակ քննարկման ժամանակ այդ նամակում բերված փաստարկները ևս հաշվի կառնվեն, որոշումն էլ կկայացվի ի շահ ժողովրդի՝ փաստարկների ամբողջական գնահատման հիման վրա։

Նա դժվարացել է պատասխանել, թե երբ կավարտվի քննարկումը, քանի որ գործը շատ բարդ և կարևոր է՝ չնայած մինչև ՍԴ պաշտոնական նիստի սկիզբը հարցն այնքան է քննարկվել, որ Ա. Ռուստամյանը վստահ է՝ ՍԴ անդամները քաջատեղյակ են գործի նյութերին և չի բացառում, որ որոշումը նախատեսվածից շուտ լինի։ Նա նշել է, որ միակ ժամկետը, որ նախատեսված է, 3-ամսյա ժամանակահատվածն է, որի ընթացքում ՍԴ-ն պետք է ավարտի ընդհանուր գործի քննությունը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը