Լրահոս

12.01.2010 12:24


ՀՀԿ մամուլի խոսնակ. «Կոնգրեսի վարկանիշը, նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում, ընկնում է»

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Կոնգրեսի վարկանիշը, նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում, ընկնում է»

ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ պատգամավորության ընտրություններին քվեարկողների ցածր մասնակցությունը ցույց է տալիս, որ հասարակություն մեջ Հայ ազգային կոնգրեսի վարկանիշն անկում է ապրում։

-Ճիշտ է, կոնգրեսականները կասեն, որ իրենք հաղթելու են, որ շատ հզոր են, որ գնալով իրենց վարկանիշը բարձրանում է, բայց ես փաստերով եմ խոսում. նմանատիպ անտարբերությունից՝ 24% մասնակցությունից, այն էլ այն դեպքում, երբ առաջադրված էր Կոնգրեսի շատ քաղաքականացված թեկնածուներից մեկը, ավելին, երբ Կոնգրեսն իր ամբողջ ներուժը դրել էր այս ընտրություններում հաղթելու համար և նույնիսկ առաջին նախագահի ելույթով հանդես եկավ, կարելի է տրամաբանական հետևություն անել, որ Կոնգրեսի վարկանիշը, նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում, ընկնում է,- ասել է Է. Շարմազանովը՝ ավելացնելով, որ այդ ընտրություններում արձանագրված թերությունների և խախտումների վերաբերյալ գնահատականն էլ պետք է համապատասխան մարմինները տան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը