Օմբուդսմենը պատրաստ է Ն. Փաշինյանին աջակցել դատաբժշկական այլ փորձաքննություն անցկացնելու հարցում
Նոյեմբերի 11-ին' առավոտյան 3 անց 54 րոպեին, ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի բջջային հեռախոսին է զանգում Նիկոլ Փաշինյանի կինը և հայտնում, որ իր ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք և վերջինս անհետացել է: Կինը չի ցանկանում Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը:
Ա. Հարությունյանը հանձնարարում է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին ճշտել դեպքի մանրամասները: Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ից հայտնում են, որ ժամը 2 անց 30-ի սահմանում հերթապահները աղմուկ են լսել և մոտենալով' տեսել են, որ Ն. Փաշինյանի մահճակալի մոտ լույս է վառվում: Փաշինյանը ասել է, որ երկու դիմակավոր եկել և իրեն բռնության են ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդեն Ն. Փաշինյանը գտնվել է Կոշ ՔԿՀ-ի հերթապահ մասում:
Երեկ ողջ օրը, ՀՀ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար պահանջել և տեղեկատվություն է ստացել ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի վարչակազմից: Այժմ Կոշ ՔԿՀ-ում շարունակվում է քննությունը:
ՄԻՊ գրասենյակըլրատվամիջոցներիներեկպարզաբանումներէտվելմիայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, և ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ այն ի սկզբանե իրարամերժ էր:
Հայտնում ենք, որ եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում:
Նշենք նաև, որ Ա. Հարությունյանը դեպքի մանրամասների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև Ն. Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը և կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից:
Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյուքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով:
Օմբուդսմենը պատրաստ է Ն. Փաշինյանին աջակցել դատաբժշկական այլ փորձաքննություն անցկացնելու հարցում
Նոյեմբերի 11-ին' առավոտյան 3 անց 54 րոպեին, ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի բջջային հեռախոսին է զանգում Նիկոլ Փաշինյանի կինը և հայտնում, որ իր ամուսնու վրա հարձակվել են դիմակավոր անձինք և վերջինս անհետացել է: Կինը չի ցանկանում Պաշտպանին ասել իրեն դեպքի մասին տեղեկացնողի ով լինելը:
Ա. Հարությունյանը հանձնարարում է ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարին ճշտել դեպքի մանրամասները: Խմբի ղեկավարին ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ից հայտնում են, որ ժամը 2 անց 30-ի սահմանում հերթապահները աղմուկ են լսել և մոտենալով' տեսել են, որ Ն. Փաշինյանի մահճակալի մոտ լույս է վառվում: Փաշինյանը ասել է, որ երկու դիմակավոր եկել և իրեն բռնության են ենթարկել: Նշենք, որ ՄԻՊ արագ արձագանքման խմբի ղեկավարի զանգի ընթացքում արդեն Ն. Փաշինյանը գտնվել է Կոշ ՔԿՀ-ի հերթապահ մասում:
Երեկ ողջ օրը, ՀՀ ՄԻՊ գրասենյակը պարբերաբար պահանջել և տեղեկատվություն է ստացել ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի վարչակազմից: Այժմ Կոշ ՔԿՀ-ում շարունակվում է քննությունը:
ՄԻՊ գրասենյակը լրատվամիջոցներին երեկ պարզաբանումներ է տվել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների վերաբերյալ, և ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը, քանի որ այն ի սկզբանե իրարամերժ էր:
Հայտնում ենք, որ եթե Ն. Փաշինյանը համաձայն չէ Առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից դատաբժշկական փորձաքննության տվյալների արդյունքներին, ապա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է վերջինիս աջակցել այլ փորձաքննություն անցկացնելու հարցում:
Նշենք նաև, որ Ա. Հարությունյանը դեպքի մանրամասների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչպես նաև Ն. Փաշինյանի փաստաբան Վահե Հովսեփյանի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը անընդունելի է համարում մինչ պաշտոնական փորձաքննությունը հայտարարություններ անելը և կոչ է անում զերծ մնալ նման հայտարարություններից:
Կոչը հավասարապես ուղղված է ՀՀ ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանին և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Ա. Բաբայանին, ովքեր նախքան փորձաքննության արդյուքների ստանալը հանդես էին եկել հայտարարություններով:
Տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին