Աշխարհ

02.03.2017 10:40


ԱՄՆ–ին ավելի քան 20 մլրդ դոլար է պակասում Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար

ԱՄՆ–ին ավելի քան 20 մլրդ դոլար է պակասում Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու համար

Տվյալ պահին ԱՄՆ–ը կարող է ծախսել ընդամենը 20 միլիոն դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու շինարարության վրա։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը՝ հղում անելով ԱՄՆ–ի Ներքին անվտանգության նախարարության տվյալներին։

Գերատեսչությունում հաշվարկել են, որ պատի շինարարության համար անհրաժեշտ է 21,6 միլիարդ դոլար։

Պարբերականի փորձագետները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է համոզի Կոնգրեսին լրացուցիչ միջոցներ տրամադրել տվյալ նախագիծը իրականացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը