Լրահոս

12.01.2010 12:30


Արմեն Ռուստամյան.«Նկատի չառնելը կլիներ շատ սխալ»

Արմեն Ռուստամյան.«Նկատի չառնելը կլիներ շատ սխալ»

Սահմանադրական դատարանի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրաղի՝ «ՍԴ նախագահը Ձեր կողմից ստացված նամակը ստացել և բաժանել է դատավորներին. դատական պրակտիկայում աննախադեպ չի՞ դիտվի, որ գործի նախօրյակին ապացույց է ընդունվում» հարցին ՝ Արմեն Ռուստամյանն ասել է, որ իր կարծիքով ՍԴ նախագահը շատ ճիշտ որոշում է կայացրել, քանի որ հենց ՍԴ օրենքով նախատեսված է նկատի առնել բոլոր հանգամանքները, որոնք կարող են լույս սփռել գործի վրա։

-Փաստարկներ են բերված, գրավոր փոխանցված են այդ փաստարկները, գնահատման իրավունքը Սահմանադրական դատարանինն է, բայց նկատի չառնելը կլիներ շատ սխալ։ Կարծում եմ՝ դա ողջունելի քայլ է և լավ պրակտիկա է,- նշել է նա։

Նա նշել է, թե իրենք ակնկալում են, որ այդ փաստարկները հաշվի առնելով՝ ՍԴ-ն արձանագրությունները կճանաչի ՀՀ Սահմանադրությանը անհամապատասխան կամ առնվազն մասամբ անհամապատասխան։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը