Լրահոս

12.11.2010 16:07


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կոչը ԶԼՄ-ներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կոչ է անում զանգվածային լրատվության միջոցներին դադարեցնել այս տարվա նոյեմբերի 8-ին Սևան քաղաքում ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանին  որպես Եհովայի վկա ներկայացնելը:

Հայտնում ենք, որ այս գործով ընթանում է  նախաքննություն, ինչից հետո միայն պարզ կլինի դեպքի մանրամասները:

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը