Լրահոս

12.11.2010 16:34


Ազատության հրապարակը հիմա արգելվա՞ծ է հանրահավաքների համար

Ազատության հրապարակը հիմա արգելվա՞ծ է հանրահավաքների համար

«Փաստարկ» ակումբում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ ՀԱԿ-ը նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ Ազատության հրապարակի վերանվաճման հռչակված քաղաքականության համատեքստում։

Նամակի իմաստն այն է, որ քաղաքապետարանի հիմնավորումները, որոնցով մինչ այսօր մերժվել է հանրահավաքի անցկացումը, օրենքի հետ որևէ կապ չունեն, և ցույց տալու նպատակով, թե որքան խեղճ են նրանց արդարացումները, ՀԱԿ-ը նամակով նրանց է դիմել։ Ըստ օրենքի՝ եթե կա դիմում, ապա լիազոր մարմինը պարտավոր է մերժելու դեպքում մեկ այլ վայր կամ ժամ առաջարկել, ինչը քաղաքապետարանը չի անում.

-Եթե այս նամակին նորմալ պատասխան չստանանք, դատական կարգով վիճարկելու ենք քաղաքապետարանի անգործությունն այս հարցում,-նշել է Լ. Զուրաբյանը և հավելել, որ քաղաքապետարանը պարտավոր է 10 օրվա ընթացքում պատասխանել նամակին։-Վերջապես թող իրենք ասեն՝ այդ Ազատության հրապարակը հիմա արգելվա՞ծ է հանրահավաքների համար։ Թող ասեն, մենք էլ մեր անելիքն իմանանք։ Ազատության հրապարակը, անկախ նրանից, թե ինչ են որոշելու, մենք նվաճելու ենք, անկախ քաղաքապետարանի որոշումից՝ մենք գնալու ենք, մտնելու ենք ամբողջ ժողովրդով Ազատության հրապարակ։

Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանում առանց իշխանությունների իմացության հնարավոր չէ որևէ հավաք անցկացնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը