Լավրովը Երևանում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը
Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հաղորդել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի բարձրաստիճան ղեկավարները Երևանում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
Նրա խոսքերով՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացումները առաջադիմական և բազմածրագրային բնույթ են կրում։
-Չնայած գլոբալ ճգնաժամային երևույթներին՝ հայ-ռուսական առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հումանիտար և միջտարածաշրջանային փոխհարաբերությունների ընթացքը ընդհանուր առմամբ դրական միտում ունի,-նշել է նա։
Անդրեյ Նեստերենկոն նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը նպասում է ՀՀ-ի սոցիալ-տնտեսական վիճակի կայունացմանը։
-Մասնավորապես, 2009թ. հունիսին Հայաստանը Ռուսաստանից 500 մլն ԱՄՆ դոլարի չափով երկարաժամկետ վարկ է վերցրել։ Հաջորդիվ կարգավորվում են մասշտաբային ներդրումային ծրագրերը տնտեսության և տրանսպորտի ոլորտներում,-ասել է նա։
Ընդգծենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում կլինի հունվարի 13-14-ը։
Հավելենք նաև, որ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով հունվարի 12-13-ը Ռուսաստանում է գտնվելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ըստ «Ռեգնում»-ի