Լրահոս

12.11.2010 16:57


«G20»–ի մասնակիցներին Սեուլում վախեցրել են հյուսիսկորեական թունավոր օդապարիկներով

«G20»–ի մասնակիցներին Սեուլում վախեցրել են հյուսիսկորեական թունավոր օդապարիկներով

Ինչպես հաղորդում է «The Daily Mail»-ը, Սեուլում «G20»-ի գագաթնաժողովում աշխատող արևմտյան դիվանագետներին վախեցրել է այն տեղեկատվությունը, թե Փհենյանը գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների դեմ դիվերսիա է ծրագրում։

Անանուն աղբյուրը հայտնել է, թե Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը որոշել է խանգարել գագաթնաժողովի աշխատանքներին, և դրա համար պատրաստվում է սահմանից հարավ թունավոր գազով կամ միկրոօրգանիզմներով օդապարիկեր ուղարկել։

Ամերիկյան պատվիրակությունն այս նորությունն այնքան լուրջ է ընդունել, որ Հիլարի Քլինթոնը դիմել է իր չինացի գործընկերներին՝ խնդրանքով, որ ազդեն Հյուսիսային Կորեայի վրա ու թույլ չտան իրականացնել այդ դիվերսիան։ Ավելին, Հարավային Կորեայի անվտանգության ուժերը բարձր զգոնություն են դրսևորում։

Տեղական ցանցային ԶԼՄ-ները պատրաստվող դիվերսիայի որոշ մանրամասների մասին են տեղեկացնում։

Այդ տվյալների համաձայն՝ գագաթնաժողովի աշխատանքները խոչընդոտելու հանձնարարությունը ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Իրը տվել է իր որդի և ժառանգորդ Կիմ Չոն  Ինուին։

Անկախ այս ամենից՝ առաջիկա դիվերսիայի իրագործման մասին  տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։ Թե ով կամ ինչն է եղել այդ տեղեկատվության  սկզբնաղբյուրը, նույնպես  անհայտ է։

Այս խորագրի վերջին նյութերը