ԱՄՆ–ում դպրոցականները լուսանկարել են մերկ տնօրենին ու տարածել նկարները (լուսանկար)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում միջին դպրոցի աշակերտներն իրար են փոխանցել մերկ տնօրենի լուսանկարը։ Հայտնի լուսանկարի մասին իմանալով՝ դպրոցի տնօրինությունը սկսել է հեռացնել դպրոցից կոմպրոմատը տարածողին։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։
Լուսանկարում պարզ երևում է տղամարդու մերկ նստատեղը, ում այդ դիրքով բռնացրել են դպրոցի մարզադահլիճի հանդերձարանում։ Լուսանկարը դպրոցականները սկսել են ուղարկել միմյանց տարբեր Մեսենջերների միջոցով, և այն գրեթե ամբողջ դպրոցով տարածվել է։
Դպրոցի տնօրինությունն անմիջապես խիստ միջոցներ է ձեռնարկել և կազմակերպել հեռախոսների ստուգում։ Արդյունքում՝ լուսանկարի հեղինակին հեռացրել են դպրոցից, իսկ այն երեխաներին, ում հեռախոսների մեջ հայտնաբերել են լուսանկարը, ժամանակավոր են հեռացրել։
Շատ դպրոցականների բարկացրել է այն փաստը, որ տնօրինությունը ստուգել է իրենց հեռախոսները։ Նրանք դա անվանել են իրավունքների խախտում։

7or.am