Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «7օր»-ը Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Մինաս Մինասյանից փորձել էր ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում շրջանառվող լուրերը, թե Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանն ազատվել է պաշտոնից։
-Համենայնդեպս, ես նման տեղեկատվություն չունեմ։ Ես ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ էլ հաստատել,-ընդգծել էր նա։
-Իսկ ո՞վ կարող է ստույգ տեղեկություն տալ,-հետաքրքրվել էր «7օր»-ը։
-Երևի թե միայն ինքը կարող է ասել,-պատասխանել էր Մինաս Մինասյանը՝ ավելացնելով, թե ինքն էլ չի կարողանում կապ հաստատել Խաչիկյանի հետ։
«7օր»-ի փորձերը՝ անձամբ մեկնաբանություններ ստանալ Խաչիկյանից, ապարդյուն անցան, որովհետև նրա բջջային հեռախոսը շարունակ անհասանելի է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վ. Խաչիկյանը Մոսկվայում է։
«7օր»-ը փորձել է կապ հաստատել նաև նրա տիկնոջ՝ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Աաստրյանի հետ, սակայն պարզվել է, որ նա էլ Հայաստանում չէ և կվերադառնա մեկ շաբաթից։
Նշենք նաև, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 1 ամիս շարունակվող ստուգումների ժամանակ ՀՀ վերահսկիչ պալատը Սոցիալական ապահովության պետական ծառայությունում աղաղակող խախտումներ է գտել, ինչից հետո Խաչիկյանի արյան ճնշումը սկսել է կտրուկ տատանվել, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
«Այդ Խաչիկյանը ե՛ս եմ»

7or.am