Աշխարհ

03.03.2017 14:50


Կալեի քաղաքապետն արգելել է ներգաղթյալներին սնունդ բաժանել

Կալեի քաղաքապետն արգելել է ներգաղթյալներին սնունդ բաժանել

Ֆրանսիական Կալեի քաղաքապետ Նատալի Բուշարն արգելել է ներգաղթյալներին սնունդ բաժանել։ Այս մասին հայտնում է «Le Monde»–ը։

Բուշարը նման կարգադրություն է արել այն բանից հետո, երբ Կալե է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրյունո Լը Ռուն։ Նշվում է, որ այդ որոշմամբ քաղաքապետը ցանկանում է խանգարել Կալեում փախստականների նոր ճամբարների առաջացմանը։

Բանն այն է, որ 2016–ին Կալեի հայտնի «Ջունգլիներ» ճամբարը քանդելուց հետո մի քանի հարյուր ներգաղթյալ դեռեւս մնում է քաղաքում և նրա արվարձաններում՝ տեղի մարդասիրական կազմակերպություններից պարենային օգնություն ստանալով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը