Հարցազրույց

03.03.2017 17:49


Ստեփան Մարգարյանը ներկայացրել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրային կարևոր 12 դրույթները (տեսանյութ)

Ստեփան Մարգարյանը ներկայացրել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրային կարևոր 12 դրույթները (տեսանյութ)

Zham.am«Ամբիոն» հաղորդման ընթացքում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրային կարևորագույն 12 դրույթները:

ՕՐՕ դաշինքի 12 կետերը ներառում են բազում ոլորտներին վերաբերող կարևոր լուծումներ: Սկսած մայրական կապիտալի համակարգի ներդրումից, վերջացրած ԱԱՀ-ի նվազեցման առաջարկից: Մասնավորապես, ծրագրով առաջարկվում է՝

-ծնվող առաջին երեխայի պարագայում հատկացվող միանվագ գումարը դարձնել 100 000,
-երկրորդինը` 500 000,
-երրորդինը` 1 միլիոն,
-4-րդ երեխայի դեպքում` 2 միլիոն դրամ։
-Չորրորդ երեխայի ծնունդից հետո ձևավորել, այսպես կոչված, 3 միլիոն դրամանոց «մայրական կապիտալի անձնական հիմնադրամ», որը ծնողը կարող է օգտագործել իր հայեցողությամբ։

-երեխայի ծնվելուց հետո մայրերին հատկացվող ամենամսյա վճարները 18 000 դրամից դարձնել 30 000 դրամ, իսկ ժամկետը 2-ից դարձնել 3 տարի։ Այս ամենը՝ անկախ նրանից՝ մայրն աշխատում է, թե՝ ոչ։

Անդրադառնալով բանակի հիմնախնդիրներին Ստեփան Մարգարյանը նշեց, որ ծրագրով առաջարկվում է՝ սպայական և ենթասպայական կազմերի աշխատավարձը 320 000-ից հասցնել 480 000 դրամի։

Այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն առավելագույնը 50 միլիարդ դրամ, սակայն արդյունքում մենք կկարողանանք ավելացնել պայմանագրային հիմունքներով զինծառայողների թիվը և ավելի գրավիչ կդարձնենք զինծառայողի կարգավիճակը։ Այս քայլով մենք կկարողանանք նաև 18 տարեկան նորակոչիկներին զերծ պահել առաջին գծում ծառայությունից։ Սա ունի նաև կարևոր դեմոգրաֆիկ նշանակություն, քանի որ լիցքաթափում է պարտադիր զինծառայության հանդեպ ունեցած վախը և դրանով պայմանավորված արտագաղթի երևույթները։

Մանրամասները՝ Zham.am – ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը