Լրահոս

12.01.2010 12:54


Էդուարդ Շարմազանով. «Դա շահարկման առիթ չպետք է դառնա»

Էդուարդ Շարմազանով. «Դա շահարկման առիթ չպետք է դառնա»

-Շատ եմ կարևորում, որ ՍԴ-ի նախագահը հայտարարեց, որ իրենք գործին կցել են նաև Դաշնակցության և այլ քաղաքական ուժերի ներկայացրած փաստերը։ Իմ կարծիքով դա շահարկման առիթ չպետք է դառնա, և ՍԴ-ն էլ կգործի միայն օրենքին համաձայն։ Եթե հանկարծ ՍԴ-ն հաշվի չառներ այդ փաստարկները, կարծում եմ, դա ավելի մեծ շահարկումների առիթ կդառնար,- Սահմանադրական դատարանի նիստի ավարտից հետո ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Այս առումով նա նշել է, որ շատ նորմալ է, երբ ՍԴ-ն հաշվի է առնում նաև կողմնակի կարծիքները, դրանք կցում է գործերին, որպեսզի առավել համակողմանի ուսումնասիրելով գործը՝ դատավճիռ կկայացնի, որն ավելի համակողմանի և հրապարակային կլինի, քանի որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և արձանագրությունների խնդիրը հայ ժողովրդի համար շատ կարևոր զգայական խնդիր է։

 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը