Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ ՄՅ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի «Չելսիի» հետ խաղում:
«Մխիթարյանը դեռ խաղից դուրս է. նա չի կարող մասնակցել «Բորնմութի» հետ խաղին: Հավատում եմ, որ հաջորդ շաբաթ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա»,- մարզչի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Սաութհեմփթոնի» և «Սենտ Էտյենի» հետ հանդիպումները:
Մխիթարյանը կմասնակցի «Չելսիի» հետ խաղին

7or.am