Աշխարհ

04.03.2017 11:00


«Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բորնմութի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բորնմութի» հետ

Այսօր անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Բորնմութի» հետ։

Ժոզե Մոուրինյուի ակումբը մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է և իր ամենամոտ մրցակից «Լիվերփուլից» հետ է մնում ընդամենը 1 միավորով՝ ունենալով 1 խաղ «պահեստում»։

ՄՅ–ն չի պարտվում պրեմիեր լիգայում 16 խաղ շարունակ (+9=7)՝ անցյալ տարվա հոկտեմբերից, երբ զիջեց «Չելսիին»։

Վնասվածքի պատճառով խաղը բաղ կթողնի ՄՅ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 16:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը