Աշխարհ

04.03.2017 18:55


Եղիսաբեթ 2–րդը գաղտնի նշաններ է ուղարկում իր պայուսակի միջոցով (ֆոտոշարք)

Եղիսաբեթ 2–րդը գաղտնի նշաններ է ուղարկում իր պայուսակի միջոցով (ֆոտոշարք)

Համաձայն թագավորական պատմաբան Հյուգո Վիքերսի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն օգտագործում է իր պայուսակը՝ իր աշխատակազմին գաղտնի նշաններ ուղարկելու համար։ Նա այդ կերպ հասկացնում է, որ ձանձրացել է զրույցից և ցանկանում է շարունակել իր ճանապարհը։

Նա պատմել է «People» թերթին, որ պայուսակը մի ձեռքից մյուսը տեղափոխելը նշանակում է, որ թագուհին ցանկանում է ավարտել զրույցը, իսկ երբ միջոցառումների ժամանակ պայուսակը դնում է սեղանին, նշանակում է, որ պատրաստ է հեռանալ։

Երրորդ գաղտնի նշանը նա տալիս է իր ամուսնական մատանու միջոցով, որով նա ընդգծում է, որ արագորեն ուզում է հեռանալ այդ զրույցից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը