Զոյա Թադևոսյան. «Ժողովուրդը բաժանվել է երկու մասի»
-Ցավով եմ եկել այս ասուլիսին՝ մտածելով, թե ինչու մենք չենք կարողանում ձևավորել մի պետություն, որի իրավական հիմքերը հենց ընտրությունների միջոցով պետք է ամրացնել,-«Դուպլեքս» մամուլի ակումբում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադևոսյանը։ Նա ասել է, թե ընտրությունների արդյունքները զանգվածաբար կեղծվում են.
-Ես դրա ականատեսն եմ եղել 10-րդ ընտրատարածքում։ Շրջելով տեղամասերում՝ ականատես եմ եղել բազմաթիվ ընտրախախտումների։ Փոքրաթիվ մարդկանց միջոցով այդ ամենի դեմն առնելը դժվար է։
Բանախոսի համոզմամբ՝ ժողովրդի իշխանությունը սահմանադրական կարգով վերականգնելու փորձերը դեռևս սպառված չեն, ու դա, ըստ նրա, բացատրվում է այն հանգամանքով, որ ժողովուրդը միասնական կամքի արտացոլում առայժմ չի ցուցաբերում.
-Մեր ժողովուրդը բաժանվել է երկու մասի. մի մասն իրականում իսկական քաղաքացիներ են, և հենց նրանց վրա կարելի է հույս դնել, իսկ մյուս մասն պարզապես մոլորյալներ են, որոնց ուղղակի քշում, բերում են տեղամաս։

7or.am