Գերմանիան թուրքական ընդդիմությանը թույլատրել է հանրահավաք անել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանրահավաքի անցկացումն արգելած Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությանըթույլատրել է հանրահավաք կազմակերպել սահմանադրական փոփոխությունների «ոչ» թևի պաշտպանության նպատակով։ Այս մասին փոխանցում է «haberler.com»-ը։
Հանրահավաքին, որը տեղի է ունենալու մարտի 5-ին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, քեմալականների կուսակցությունը ներկայացնելու է Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայքալը:
Հիշեցնենք՝ թուրք-գերմանական հարաբերություններում լարվածություն առաջացավ Ստամբուլում գերմանական «Die Welt» պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո։
Գերմանիան, Ավստրիան և Գերմանիան արգելել են իրենց երկրներում թուրքական իշխանությունների ծրագրած միջոցառումները։
Գերմանիան թուրքական ընդդիմությանը թույլատրել է հանրահավաք անել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հանրահավաքի անցկացումն արգելած Գերմանիայի կառավարությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությանը թույլատրել է հանրահավաք կազմակերպել սահմանադրական փոփոխությունների «ոչ» թևի պաշտպանության նպատակով։ Այս մասին փոխանցում է «haberler.com»-ը։

7or.am