Լրահոս

12.11.2010 17:56


Ադրբեջանը հրապարակել է Ղարաբաղի վերաբերյալ Սերգեյ Լեբեդևի հայտարարության ձայնագրությունը

Ադրբեջանական «1news.az» լրատվական գործակալությունը հրապարակել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի խոսքերի ձայնագրությունը։ Ձայնագրության մեջ նա ասում է.

-Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչպիսի ջանքեր է գործադրում Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Սկսվել են նախագահաների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան)  եռակողմ հանդիպումները, և դրանք շարունակվում են արդեն  երկու տարի։ Վերջին հանդիպումն Աստրախանում էր, որտեղ կողմերը համաձայնության են եկել զինծառայողների դիակների փոխանակման վերաբերյալ, և դա երկու կողմերի դիրքորոշումների մոտեցման գործնականում առաջին քայլն էր։ Դրանք ոչ մեծ քայլեր են, սակայն սրա հետ մեկտեղ քննարկվում են նաև հարցեր գրավյալ տարածքների ազատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքի, նաև Նախիջևանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի ստեղծման վերաբերյալ։

Նշենք , որ հայկական մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Լեբեդևը հրաժարվել էր, որ նման բան է ասել։

Այս խորագրի վերջին նյութերը