Բնապահպանական պետական տեսչության պետն ու տեղակալը կալանավորվել են
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀբնապահպանությաննախարարությանաշխատակազմիբնապահպանականպետականտեսչությանպետՏ.ԳրիգորյանինևպետիտեղակալԱ.Պետրոսյանինմեղադրանքէառաջադրվելառանձնապեսխոշորչափերիկաշառքստանալուհամար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պետրոսյանը համաձայնության գալով տեսչության պետ Տ.Գրիգորյանի հետ, իրենց լիազորությունների շրջանակում «Ախթալայիլեռնահարստացմանկոմբինատ» ՓԲԸ գործողություններ կատարելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել ու 2009թ. դեկտեմբերի 28-ին ստացել են 5 մլնդրամկաշառք: Նշված գումարը պահանջվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:
Տ.Գրիգորյանի և Ա.Պետրոսյանի նկատմամբ որպեսխափանմանմիջոցէկիրառվելկալանքը:
Բնապահպանական պետական տեսչության պետն ու տեղակալը կալանավորվել են
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տ.Գրիգորյանին և պետի տեղակալ Ա.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Պետրոսյանը համաձայնության գալով տեսչության պետ Տ.Գրիգորյանի հետ, իրենց լիազորությունների շրջանակում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ գործողություններ կատարելու համար նշված ընկերության խորհրդի նախագահի օգնականից պահանջել ու 2009թ. դեկտեմբերի 28-ին ստացել են 5 մլն դրամ կաշառք: Նշված գումարը պահանջվել էր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Լոռու մարզի Այրում-Ճոճկան ձորում՝ Նահատակ գետի վրա գտնվող շրջանառու ջրամատակարարման համակարգը շահագործման հանձնելու ժամկետը երկարաձգելու թույլտվություն տալու համար:
Տ.Գրիգորյանի և Ա.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է։