ՀՀ ԱՆ-ն վստահեցնում է, որ «սպեցնազի» աշխատակիցները «սապոգ» չեն կրում
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.
«Հաշվի առնելով, որ դատապարտյալ Նիկոլ Փաշինյանի' իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հայտարարության առնչությամբ շարունակվում է անհիմն ու միտումնավոր կեղծված տեղեկատվություն տարածելու երևույթը, անհրաժեշտ ենք համարում համարժեք արձագանքել և լուսաբանել իրականությունը։
Այսպես, նախ, ընդգծում ենք, որ հայտարարության հերքմանը դիմել ենք միայն այն պահին, երբ հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերը բավարար են եղել որոշում կայացնելու համար։ Ընդ որում, քննության հիմնական փուլին մասնակցել են նաև հասարակական դիրտորդները։ Վերջիններս իրենց լիազորությունների սահմաններում իրենք են նախաձեռնել համապատասխան ուսումնասիրություններ, հանդիպումներ են ունեցել հաղորդման հեղինակի և կացարանում գտնվող բոլոր դատապարտյալների հետ և այլն։
Խոսուն է այն, որ հասարակական դիտորդները իրենց ուսումնասիրության արդյունքներով արդարադատության նախարարին որևէ հրատապ հաշվետվություն չեն ներկայացրել, ինչը պարտադիր արվում է յուրաքանչյուր այն դեպքում, երբ հասարակական դիտորդները հայտնաբերում են իրավախախտումներ։ Նյութերի նախապատրաստման առթիվ որևէ միջնորդություն չի ստացվել նաև ՔԿՀ այցելած պատգամավոր Զարուհի Փոստանջյանից։
Նախապատրաստված նյութերով հայտնի դարձավ, որ դատապարտյալ Ն.Փաշինյանին այցելած փաստաբանը հայտարարություն է արել այն մասին, թե իբր դատապարտյալին պատկանող ծածկոցի վրա եղել են «սապոգի» ակնհայտ հետքեր, իսկ հակառակ կողմում' արյան նմանվող բծեր։ Հայտնվում է, որ նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ մեկ անգամ ևս հերքվել է որևէ եղանակով նշված անձին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը, իսկ զննությամբ, որն, ի դեպ, կատարվել էր դեռ նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում, մինչև ծածկոցը դատապարտյալին վերադարձնելը, որևէ «սապոգի» հետք չի հայտնաբերվել։ Ավելորդ չէ նշել, որ ներկայումս աշխատակիցները, այդ թվում' «սպեցնազի», այդպիսի կոշիկներ չեն կրում ընդհանրապես։
Հավաստիացնում ենք, որ ՔԿՀ-ի ղեկավարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները յուրաքանչյուր դատապարտյալի անվտանգությունը ապահովելու, այդ թվում' զանազան սադրանքները բացառելու ուղղությամբ»։
Նշենք նաև, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի բողոքի գործողություն իրականացնող ՀԱԿ ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև:

7or.am