Աշխարհ

06.03.2017 10:25


Մարին Լե Պենը հայտարարել է Եվրոպայի համար ՌԴ հետ «սառը պատերազմի» վտանգի մասին

Մարին Լե Պենը հայտարարել է Եվրոպայի համար ՌԴ հետ «սառը պատերազմի» վտանգի մասին

«Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «սառը պատերազմը» Եվրոպայի համար լուրջ սպառնալիք է հանդիսանում։ Այս մասին նա ասել է «CBS News»–ի հետ հարցազրույցի ժամանակ։

Նա մանրամասնել է, որ նաև վտանգավոր է համարվում Ռուսաստանին «հրելը» դեպի Չինաստանի կողմ։

Բացի այդ, նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչինչ չի արել, ինչը թույլ կտար անվանել նրան մարդասպան։

Հիշեցնենք՝ փետրվար ամսին «Fox News» հեռուստաընկերության լրագրող Բիլ Օ՛Րայլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ «Պուտինը մարդասպան է», երբ Թրամփն ասել էր, որ հարգում է ՌԴ առաջնորդին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը