Աշխարհ

06.03.2017 12:00


Մոգերինին լուրջ մարտահրավեր է անվանել ԿԺԴՀ–ի կողմից հրթիռի արձակումը

Մոգերինին լուրջ մարտահրավեր է անվանել ԿԺԴՀ–ի կողմից հրթիռի արձակումը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերկա Մոգերինին ԵՄ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների համատեղ նիստից առաջ մեկնաբանել է ԿԺԴՀ–ի կողմից հրթիռի արձակումը։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

«Արտահայտում եմ համերաշխությունս Ճապոնիայից և Կորեայի Հանրապետությունից մեր ընկերներին՝ ԿԺԴՀ–ի կողմից հրթիռ արձակելու հետ կապված. ես մտածում եմ ամբողջ ԵՄ–ի անունից»,–հայտարարել է նա։

Մոգերինիի խոսքերով՝ հրթիռի բացթողումը ցույց է տալիս, որ «անվտանգության մարտահրավերները, որոնց հետ իրենք բախվում են, համարվում են լուրջ»։

Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր ԿԺԴՀ–ից անհայտ տեսակի հրթիռի արձակման մասին, բացթողումն արձանագրել էր նաև ԱՄՆ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը