Լրահոս

13.11.2010 08:45


ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների զեկույցի կապակցությամբ

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Մինսկի խմբի համանախագահների զեկույցի կապակցությամբ

Նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը ի պատասխան Մինսկի խմբի հանախագահների եւ ԵԱՀԿ գործողո նախագահի անձնական ներկայացուցչ զեկույցի, հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես նշել է.

«Ինչպես նշվել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը հաջորդած նախագահ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները' փորձելու համար  հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով:

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում' հենց այս դահլիճում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարեւորությունը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը (PC.DEL/936/10): Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի Նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել»։

Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դիրքորոշմամբ, փաստորեն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցությամբ ընթացող բանկացությունների ձեւաչափի դեմ:

Եզրաձակելով ելույթը Աշոտ Հովակիմյանն ասել է. «Մեկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերվում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ռազմական ոլորտում վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների ներկայացումը ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժան մասն է, որը սակայն շարունակաբար մերժվել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություննեի համաձայն այդ ուղղությամբ կատարված առաջին քայլին պետք է հաջորդեն վստահության ամրապնդման այլ միջոցներ: Ադրրբեջանը, սակայն, վստահության ամրապնդման ուղղված առաջին քայլն անգամ օգտոգործեց նեղ քարոզչական նպատակմներով, ինչը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները»։

Այս խորագրի վերջին նյութերը