Աշխարհ

06.03.2017 14:40


Թուրքիայի և ԳԴՀ արտգործնախարարները քննարկել են թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը

Թուրքիայի և ԳԴՀ արտգործնախարարները քննարկել են թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածությունը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի պաշտոնակցի՝ Զիգմար Գաբրիելի հետ:

«ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ թուրքական «Tgrthaber» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ կողմերը քննարկել են վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը:

Մարտի 2-ին ևս Գերմանիայի արտգործանախարարը հեռախոսազրույց էր ունեցել Չավուշօղլուի հետ, և կողմերը մարտի 8-ին Բեռլինում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Աղբյուրը հիշեցնում է՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի նպատակով մարտի 2-ին պիտի ելույթ ունենային Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր: Նման քայլը խստորեն դատապարտել էր Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ էր համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն:

Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել էր ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունն ամեն ջանք գործադրելու է, որպեսզի Յուջելն ազատ արձակվի:

Այս խորագրի վերջին նյութերը