Հնդկաստանում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 12-ին ժամանել է Կալկաթա:
Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արեւմտյան Բենգալի նահանգապետ Մայանկոտե Կելաթ Նարայանանին, ում հետ քննարկեց Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդալայնման հնարավորությունները' Արեւմտյան Բենգալ Նահանգի եւ Հայաստանի մարզերից մեկի միջեւ փոխգործակցության հաստատման հեռանկարները:
Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց նահանգում հարուստ հայկական մշակութային ժառունգության առկայությունը' հինգ եկեղեցի եւ շուրջ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող դպրոց եւ ընգծեց, որ նահանգի իշխանությունները շարունակ հոգատարությամբ են վերաբերվել Արեւմտյան Բենգալում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Նահանգապետ Նարայանան պատրաստակամություն հայտնեց շարունակել այդ ուղղությամբ:
Էդվարդ Նալբադյանը այցելեց նաեւ Կալկաթայի հայկական դպրոց, ուր հանդիպեց կրթօջախի ուսուցիչների եւ այնտեղ սովորող շուրջ ութ տասնյակ աշակերտների հետ:
Ողջունելով նախարար Նալբանդյանին, հնդկահայոց հոգեւոր հովիվ Խորեն Հովհաննիսյանը նշեց, որ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կալկաթայի հայկական դպրոց, ինչը խորհրդանշական է եւ վկայում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ՀՀ իշխանությունների կողմից տրվող կարեւորության մասին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ելույթ ունեցավ կրթօջախի սաների առջեւ, պատասխանեց բազմաթիվ հարցերի:
Կալկաթաայում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Հնդկահայոց թեմի առաջնորդարան' Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի:
Նախարար Նալբանդյանը եղավ նաեւ Կալկաթայում Մայր-Թերեզայի կողմից հիմնված միաբանությունում, որի տարածքում է գնտվում նաեւ Մայր-Թերեզայի շիրիմը եւ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին: Միաբանության առաջնորդների հետ զրույցի ընթացքում, Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասցնելու գործում Մայր-Թերեզայի ջանքերի համար:
Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Կալկաթա