Աշխարհ

07.03.2017 10:55


Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար. «Բրազիլիան միջազգային ամոթ է»

Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար. «Բրազիլիան միջազգային ամոթ է»

«Այսօր մենք պետք է ասենք դա. Բրազիլիան, ցավոք, միջազգային ամոթ է: Ամեն օր նրա քաղաքական գործիչները հայտնվում են սկանդալների մեջ այն պահից, երբ Դիլմա Ռուսեֆի դեմ պետական հեղաշրջում իրականացվեց»,«Nacional»–ի փոխանցմամբ՝ Կարակասում անցկացված Ուգո Չավեսի անվան հակաիմպերիալիստական գագաթաժողովի ժամանակ ասել է Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը։

Նախարարը նշել է՝ Բրազիլիայի բոլոր քաղաքական գործիչները կոռումպացված են, և նրանց մերկացումները կշարունակվեն:

«Դա պարզապես կոռուպցիոն համերգ է, բայց դա նրանց չի հուզում, քանի որ աջ իմպերիալիստական ուժերը նրանց առջեւ կարմիր գորգ են փռում»,- ասել է Ռոդրիգեսը:

Ավելի վաղ էլ Ռոդրիգեսը Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկիին վախկոտ և շուն էր անվանել։

«Պարո՛ն Կուչինսկի, դուք վախկոտ եք և միակ խելոք շունը, որը ծառայում է հյուսիսամերիկյան իմպերիալիզմին»,- ասել էր Ռոդրիգեսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը