Լրահոս

12.01.2010 14:34


Զ. Թադևոսյան. «10/15 և 10/19 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»

Զ. Թադևոսյան. «10/15 և 10/19 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն»

-Ընտրացուցակներում ներառված են շատ ընտրողներ, որոնք հանրապետությունում չեն բնակվում,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչով է բացատրվում ընտրություններին բնակչության պասիվ մասնակցությունը, ասել է ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանը, ապա ավելացրել, թե պասիվ մասնակցության խնդիրը պետք է վիճակագրական տեսանկյունից դիտարկել.

-Հաճախ ներգրավված են մարդիկ, որոնք ընդհանրապես գոյություն չունեն։ Դրանք ուռճացված ցուցակներ են, հետևաբար եթե ուռճացված ցուցակների թվով ենք հաշվում, ստացվում է, որ 25 %-ն է մասնակցել ընտրություններին, բայց եթե մաքրենք այդ ուռճացված թվերը, կտեսնենք, որ մասնակցությունը մոտ 50% է կազմում։

Ի դեպ, Զոյա Թադևոսյանն ասել է, թե իրենք պահանջում են, որ  10/15 և 10/19 ընտրատեղամասերի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը