Ս. Օհանյան. «Ձեր ձայնն ում ուզում եք՝ տվեք, բայց ոչ այսօրվա իշխանությանը» (լուսանկարներ)
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից ու Բարեկամավան գյուղից հետո «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի անդամները, ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են Տավուշի մարզի Կոթի գյուղ։
Դիմելով կոթեցիներին՝ Սեյրան Օհանյանն ասել է.
–Դուք բոլորդ պատվո այն գոտին եք, որը Հայաստանի անվտանգությունն ու զարգացումմ է ապահովում։ Կոթիի պայմանագրային զինծառայողների հետ մենք ամրապնդել ենք սահմանները, մեր առաջարկությունների շնրհիվ է, որ արտոնություններ են սահմանվել սահմանամերձ բնակավայրերի համար, սակայն տարիների ընթացքում շատ հարցեր չեն լուծվել, բայց ոչ թե հնարավոր չի եղել լուծել, այլ լուծողներ չեն եղել։ Մենք գիտենք այն բոլոր ուղիները, որոնք երկիրը կտանեն դեպի առաջընթաց, մենք ձեր կողքին ենք եղել և լինելու ենք։ Սիրելի՛ կոթեցիներ, ձեր ձայնն ում ուզում եք՝ տվեք, բայց ոչ այսօրվա իշխանությանը, որովհետև այն, ինչ կար այս 25 տարվա ընթացքում, մնալու է։

7or.am