Լրահոս

13.11.2010 10:53


Թուրքիայի նախագահը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուկը նամակ է հղել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին, որում ներկայացրել է պաշտոնական Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի տարածքում հակահրթիռային համակարգերի տարրերի ավելացման վերաբերյալ։ Թուրքիայի նախագահի վարչակազմը չի բարձրաձայնում նամակի բովանդակության մանրամասները։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ հայտարարել էր, որ նշված հարցի վերաբերյալ Թուրքիան առայժմ վերջնական որոշում չի կայացրել։

Ըստ CNN Turk

Այս խորագրի վերջին նյութերը