ՀՀ փոխվարչապետը հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար ԱրմենԳեւորգյանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների՝ թաղային խորհուրդների ղեկավարների, համայնքային գործիչների, հայկական լրատվամիջոցների լրագրողների հետ:
Ըստ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի՝ Ա. Գևորգյանը կարևորելով Հայոց պատրիարքարանի դերը համայնքի համախմբման գործում՝ ընդգծել է նաև պատմական պոլսահայ համայնքի առանձնահատուկ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:
Նշելով, որ պոլսահայ համայնքը միշտ եղել է Սփյուռքում ազգային ավանդույթների, հոգևոր և մշակության արժեքների պահպանության կարևոր օջախ, փոխվարչապետը կարևորել է հետագայում ևս այդ ավանդույթների շարունակումը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին, այդ պատճառով հայրենիք -Սփյուռք հարաբերություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու և համակարգված բնույթ հաղորդելու նպատակով դեռ երկու տարի առաջ ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, որն ակտիվ աշխատում է հայկական գաղթօջախների հետ, իրականացնում տարբեր ծրագրեր և միջոցառումներ:
Հանդիպմանն անդրադարձ եղավ համայքնային կյանքին, համայնքին հուզող խնդիրներին: Փոխվարչապետը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանում իրականացվող ծրագրերին, համայնքին աջակցելու հնարավորություններին:
Փոխվարչապետը եղել է նաև Պատրիարքարանի թանգարանում, Պոլսո Սուրբ Աստվածածին եկեղեցում, Պեզչյան վարժարանում: Ա.Գևորգյանը կարևորել է հոգևոր-մշակութային հաստատությունների դերը հայապահպանության գործում և բարձր գնահատել նրանց գործունեությունը: Քննարկվել են նաև հայոց լեզվի պահպանության, ուսումնական հաստատությանն անհրաժեշտ գրականությամբ, դասգրքերով աջակցելու հարցեր:
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան, որտեղ հանդիպել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների՝ թաղային խորհուրդների ղեկավարների, համայնքային գործիչների, հայկական լրատվամիջոցների լրագրողների հետ: