Աշխարհ

09.03.2017 21:17


Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կանանց տոների կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել (լուսանկարներ)

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կանանց տոների կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել (լուսանկարներ)

Մելանյա Թրամփն անցել է ԱՄՆ առաջին տիկնոջ պարտականություններին։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կինը կազմակերպել է 8 տոնական ընդունելություն Սպիտակ տանը։ Լանչին ներկա է եղել մոտավորապես 50 կին, որոնք ներգրավված են ԱՄՆ–ում սոցիալական խնդիրները լուծելու գործընթացին։ Նրանց թվում են եղել նաև Իվանկա Թրամփը, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի կինը՝ Քարեն Փենսը՝ դստեր՝ Շառլոտայի հետ, կրթության նախարար Բեթսի Դևոսը և ԱՄՆ նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։

Իր ելույթում Մելանյան անդրադարձել է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են ներգաղթը, հանդուրժողականությունը, կրթությունը և փոխադարձ օգնությունը։ Առաջին տիկնոջ խոսքերով՝ լինելով ներգաղթյալ՝ նա շատ լավ հասկանում է, թե որքան կարևոր են ազատությունն ու հավասարությունը ժամանակակից հասարակության մեջ։

Ընդունելության ժամանակ Մելանյա Թրամփը եղել է նեղ կիպ սև զգեստով՝ «Ralph Lauren» ապրանքանիշից, որից առաջին տիկինը պարբերաբար օգտվում է հանդիսավոր արարողություններին իր գեղեցիկ տեսքն ապահովելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը