Երևանում տեղի է ունենալու հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 15-ին Երևանում տեղի կունենա Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնաժողովի համանախագահներ են հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ ԱՄՆ կողմից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ և ԱՄՆ պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Նիստի ընթացքում քննարկվելու են գործարարության համար նպաստավոր միջավայրի ձևավորման, մակրոտնտեսական իրավիճակի գնահատման, հարկային և մաքսային քաղաքականության և վարչարարության, որակի միջազգային ստանդարտների ներդրման, արդար և հավասար մրցակցությանն առնչվող հարցեր:
Նիստի ավարտից հետո Ներսես Երիցյանն ու Դենիել Ռոզենբլյումը պատասխանելու են լրագրողներին հետաքրքրող հարցերին:

7or.am