Աշխարհ

10.03.2017 10:55


Հարավային Կորեայում բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել

Հարավային Կորեայում բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել

Հարավային Կորեայում նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենթի կողմնակիցների, հակառակորդների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին փոխանցում է «Associated Press»–ը։

Ավելի վաղ հաղորդվել էր Պակի կողմնակիցներից մեկի մահվան մասին։ Նշվում է, որ տղամարդն ընկել է ոստիկանական մեքենայից և գլխի վնասվածք ստացել։

Հայտնի չէ՝ ինչպես է մահացել 2–րդ մարդը։

Բախման հետևանքով կան նաև տուժածներ, այդ թվում՝ «Киодо» գործակալության ֆոտոթղթակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը