Լրահոս

12.01.2010 16:11


Լևոն Զուրաբյան. «...սա լավագույն ընտրությունն էր...»

Լևոն Զուրաբյան. «...սա լավագույն ընտրությունն էր...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ հունվարի 10-ին կայացած ընտրություններում ՀԱԿ-ի ընտրական մեքենան կատարելագործվել է։

-Ես գոհունակությամբ ուզում եմ նշել, որ կազմակերպական առումով սա լավագույն ընտրությունն էր ՀԱԿ-ի գործադրված ջանքերի առումով։ Մեր վստահված անձինք հոյակապ աշխատեցին, մեր քարոզիչները հոյակապ աշխատեցին, ծանրագույն պայմաններում մենք կարողացանք հասնել շշմեցուցիչ արդյունքների, որի համար շնորհավորում եմ մեր աջակիցներին և վստահեցնում, որ մեր պայքարը շարունակվում է,-ասել է նա։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե իր նշած այս լավագույն ընտրությունն ու Նիկոլ Փաշինայնի չընտրվելը ինչպե՞ս են տեղավորվում հունվարի 8-ի հանրահավաքում Արամ Մանուկյանի արած այն հայատարարության մեջ, ըստ որի բարոյական հաղթանակներն այլևս անբարոյականություն են, Լևոն Զուրաբյանն ասել է, թե Արամ Մանուկյանի հետ համամիտ չէ։

-Դե հիմա ես էլ Արամ Մանուկյանի հետ համաձայն չեմ այս հարցում, եթե ինքը սա համարում է անբարոյական հաղթանակ։ Թեև չեմ կարծում, որ սա անբարոյական հաղթանակ է։ Մի քիչ պետք է այդ բանից դուրս գանք։ Հաղթանակը ի՞նչ է նշանակում։ Ասեմ ձեզ, որ մենք հաղթանակի չենք հասնի, եթե չապահովենք ամենակարևոր հաղթանակը՝ Սահմանադրականան կարգի վերականգնումը։ Մինչև դա՝ մենք ոչինչ չենք կարող համարել հաղթանակ։ Սա պայքար է։ Մենք իսկապես մեր առաջ դրել ենք քաղաքական նպատակներ, որոնք իրագործել ենք։ Սա կարող ենք անվանել հաղթանակ, կարող ենք համարել ի՞նչ...  անբարոյական հաղթնակ,-հավելել է Լևոն Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը