Հայաստանի օդային տարածքով թռչելիս Գյուլը խոսել է հայ-թրքական հարաբերությունների մասին
Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ Հայաստանի օդային տարածքով թռչելիս, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ինքնաթիռում պատասխանել է լրագրողի հարցերին: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը՝ հավելելով, թե Գյուլն անդրադարձել է հայ-թրքական հարաբերություններին։
-Այսօր «դե ֆակտո» գոյություն ունեցող գործընթացում ոչ ոք շահեկան դիրքերում չէ: Եթե միայն որպես այլընտրանք լիներ հիանալի համագործակցությունը, խնդիրները լուծումն ու բոլոր կասկածների վերացումը, սկիզբ կառներ լայնածավալ տնտեսական համագործակցությունը: Կարճ ժամանակում Կովկասում պայթյուն կլիներ: Դրանցից զրկված լինելն անգամ ոչ մեկի օգտին չէ: Խիզախորեն մի լավ մեկնարկ տրվեց, որը եղավ իմ նամակով,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
-Հանդես կգա՞ք նոր նախաձեռնությամբ,-հարցրել է լրագրողը:
-Իսկապես, աշխատում ենք: Կովկասի հետ կապված աշխատանք ենք տանում:Ձեռնամուխ եղած գործերից մեկն է: Այդ կապակցությամբ արդեն հանձնարարականներ եմ տալիս պատկան մարմիններին: Որոշ նախարարների, անկախ հաստատությունների տարբեր աշխատանքներ եմ անել տալիս: Սարգսյանի, Ալիևի, Պուտինի և Մեդվեդևի հետ մշտապես կապի մեջ ենք: Հարցի թեժությունը պահպանվում է: Հոգեբանական արգելքը հաղթահարված է,-պատասխանել է Գյուլը:
Հայաստանի օդային տարածքով թռչելիս Գյուլը խոսել է հայ-թրքական հարաբերությունների մասին
Թուրքմենստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ Հայաստանի օդային տարածքով թռչելիս, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ինքնաթիռում պատասխանել է լրագրողի հարցերին: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը՝ հավելելով, թե Գյուլն անդրադարձել է հայ-թրքական հարաբերություններին։
-Այսօր «դե ֆակտո» գոյություն ունեցող գործընթացում ոչ ոք շահեկան դիրքերում չէ: Եթե միայն որպես այլընտրանք լիներ հիանալի համագործակցությունը, խնդիրները լուծումն ու բոլոր կասկածների վերացումը, սկիզբ կառներ լայնածավալ տնտեսական համագործակցությունը: Կարճ ժամանակում Կովկասում պայթյուն կլիներ: Դրանցից զրկված լինելն անգամ ոչ մեկի օգտին չէ: Խիզախորեն մի լավ մեկնարկ տրվեց, որը եղավ իմ նամակով,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
-Հանդես կգա՞ք նոր նախաձեռնությամբ,-հարցրել է լրագրողը:
-Իսկապես, աշխատում ենք: Կովկասի հետ կապված աշխատանք ենք տանում: Ձեռնամուխ եղած գործերից մեկն է: Այդ կապակցությամբ արդեն հանձնարարականներ եմ տալիս պատկան մարմիններին: Որոշ նախարարների, անկախ հաստատությունների տարբեր աշխատանքներ եմ անել տալիս: Սարգսյանի, Ալիևի, Պուտինի և Մեդվեդևի հետ մշտապես կապի մեջ ենք: Հարցի թեժությունը պահպանվում է: Հոգեբանական արգելքը հաղթահարված է,-պատասխանել է Գյուլը: