Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շատբի պետ Դավիթ Մաթևոսյանն ասել է, թե թիվ 10 ընտրատարածքի բնակիչները վախեցել են գնալ ընտրության և նախընտրել են հեռու մնալ գործընթացներից։ Իսկ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ ասել է, թե ինքը զարմացած է, որ մատնանշվում է մասնակցության հարցը։
-Դուք ո՞նց եք պատկերացնում մի ընտրություն, որտեղ հեռուստատեսությունը չի խոսում այդ մասին, երբ որ չկան դեբատներ, երբ որ հատուկ օրենքի խախտումով օրը այնպես է նշանակված, որ մարդիկ զբաղված լինեն տոնական իրենց հոգսերով կամ տոնակատարություններով։ Այս պայմաններում ո՞նց կարելի էր անցկացնել այնպիսի ընտրարշավ, որը ապահովեր մասնակցություն։ Հայաստանում թալիբական իշխանություն է գործել, որը ստեղծել է ընտրությունների համար անբարենպաստ պայմաններ, որը արել է ամեն ինչ, խախտել է բոլոր հնարավոր օրենքները միայն մեկ նպատակով՝ ժողովրդին ընտրական պրոցեսից հեռու պահելու նպատակով,-ասել է նա։
Ընտրազանգվածը վախեցա՞ծ էր

7or.am