Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆադեյ Սարգսյանի ընտանիքին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին ցավակցական ուղերձ է հղել Ֆադեյ Սարգսյանի ընտանիքին:
Ուղերձում մասնավորապես, ասված է.
«Սրտի խոր կսկիծով տեղեկացա հայտնի պետական և քաղաքական գործիչ Ֆադեյ Սարգսյանի մահվան մասին:
Կյանքի հարուստ փորձը, խոր և բազմակողմանի գիտելիքները, մարդկային լավագույն որակները բարձր հարգանք և ճանաչում են բերել նրան՝ որպես հայ ժողովրդի արժանավոր զավակի ու քաղաքացու, տաղանդավոր տնտեսվարի, վաստակավոր գիտնականի: Ֆադեյ Տաճատի Սարգսյանը իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է Հայաստանի զարգացմանը, սոցիալ-տնտեսական աճի ապահովմանը և ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը:
Ճշմարիտ հայրենասերի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում:
Այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցություն և զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին»: