ՍԴ որոշմամբ՝ հայ-թուրքական արձանագրություները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը քննարկել էր հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցը։ Նշենք, որ նիստը տևել էր ընդամենը 15 րոպե, որից հետո ՍԴ-ն հեռացել է՝ վճիռ կայացնելու։ Քիչ առաջ ՍԴ–ն որոշում է կայացրել, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, և այդ որոշումը վերջնական է։ Ըստ կանոնակարգի, Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո ՀՀ նախագահը հայ-թուրքական արձանագրությունները պետք է ներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը։