Աշխարհ

13.03.2017 10:25


Գվատեմալայում հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 40–ի

Գվատեմալայում հրդեհի հետևանքով զոհված երեխաների թիվը հասել է 40–ի

Գվատեմալայում՝ ընտանեկան բռնության զոհերի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 40–ի։ Այս մասին հաղորդում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ 19 երեխա մահացել է անմիջապես հրդեհի ժամանակ, ևս 21–ը՝ տեղի հիվանդանոցներում։

Գործակալության տվյալներով՝ ծանր վիրավորված 4 երեխայի տեղափոխել են ամերիկյան Տեխաս նահանգի Գալվեստոն քաղաքի հիվանդանոց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը