Աշխարհ

13.03.2017 11:10


Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Չելսիի» հետ

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Չելսիի» հետ

Այսօր Անգլիայի գավաթի ¼ եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի լոնդոնյան «Չելսիին»։

Նախորդ դիմակայություններում ՄՅ–ն ոչ ոքի էր խաղացել «Բորնմութի» (ազգային առաջնություն. 1:1) և «Ռոստովի» (Եվրոպայի լիգա. 1:1) հետ։

Հիշեցնենք՝ Ժոզե Մոուրինյուի սաներն Անգլիայի գործող գավաթակիրն են։

Անտոնիո Կոնտեի ակումբը չի պարտվում 10 խաղ շարունակ և ընդամենը 2 անգամ է ոչ ոքի խաղացել «Լիվերփուլի» (1:1) և «Բերնլիի» (1:1) հետ։

Այս մրցաշրջանում ակումբներն արդեն հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին փուլում. «Չելսին» սեփական դաշտում ջախջախիչ՝ 4:0 հաշվով հաղթանակ էր տարել ՄՅ–ի նկատմամբ։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 23:45–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը