Լրահոս

13.11.2010 12:57


Էրդողանը հանդիպել է Օբամայի և Մեդվեդևի հետ

Էրդողանը հանդիպել է Օբամայի և Մեդվեդևի հետ

Երեկ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթացող G-20-ի երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: 30 րոպե տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղադրման հետ կապված հարցեր: Հանդիպումից հետո Էրդողանը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ Թուրքիան դեռ վերջնական որոշում չունի։

Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սեուլում կրկին 30 րոպե հանդիպել է նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը