ՌԴ–ն անսպասելիորեն սկսել է ստուգել ՀՀ–ում և Աբխազիայում իր ռազմաբազաների զորքերը
ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարն անսպասելի կերպով զորքերի մարտական պատրաստվածության ստուգում է հայտարարել, ներգրավված են մոտ 6 հազ զինծառայող և 1,5 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ Հարավային ռազմական շրջանին հղումով:
«Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեայում տեղակայված մի շարք միավորումների և զորամասերի, ինչպես նաև Հայաստանի և Աբխազիայի Հանրապետություններում ռուսական ռազմաբազաների ստորաբաժանումների մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել»,- ասել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ստուգումների գլխավոր նպատակն է հավաստիանալ, թե ինչքանով են ստորաբաժանումները պատրաստ կատարել նախանշված խնդիրները, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստության մակարդակը:

7or.am