Աշխարհ

13.03.2017 13:25


Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքերը Հոլանդիայի դրոշի փոխարեն շփոթել և այրել են Ֆրանսիայի դրոշը

Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած մի խումբ քաղաքացիներ սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Հիշեցնենք՝ Հոլանդիայի իշխանությունները թույլ չէին տվել, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի երկրի տարածքում, որտեղ սահամանդարական հանրաքվեի քարոզչության շրջանականերում նախատեսվում էր նախարարի հանդիպումը թուրքական համայնքի հետ:

Թուրքական «Birgun» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Սամսունի կենտրոնում, երգել Թուրքիայի հիմնը և հանդիսավոր կերպով վառել «Հոլանդիայի դրոշը»: Սակայն, ինչպես նշում է կայքը, նկարներից և տեսանյութից պարզ է դառնում, որ ցուցարարները շփոթել են գույներով իրար նման Հոլանդիայի և Ֆրանսիայի դրոշները (երկու դրոշներում էլ առկա են կարմիր, սպիտակ և կապույտ գույները):

Աղբյուրը հիշեցնում է՝ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2014 թվականի ապրիլի 25-ին Իգդիրում, երբ մի խումբ թուրքեր Հայաստանի դեմ ցույցի ժամանակ հայկական եռագույնի փոխարեն այրել էին Կոլումբիայի դրոշը:

Այս խորագրի վերջին նյութերը