«New York Times»-ի անդրադարձը թուրք-եվրոպական հարաբերությունների սրմանը
Ամերիկյան «New York Times» պարբերականի թղթակից Պատրիկ ՔինգսլեյըԹուրքիա-Հոլանդիա լարվածության համատեքստում անդրադարձել է թուրք-եվրոպական հարաբերությունների սրմանն ու դրանց պատճառներին:
Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը՝ «T24»–ին հղումով, Քինգսլեյը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի և Հոլանդիայի միջև առաջացած լարվածությունն արձագանքն է գտել նաև այդ երկրների ներքին քաղաքական կյանքում:
«New York Times»-ի թղթակիցը նշել է, որ սպասվելիք հանրաքվեի արդյունքների անորոշության ֆոնին Թուրքիայում առաջացել է այն կարծիքը, թե Էրդողանը վիճում է Եվրոպայի հետ՝ շահելու համար ազգայնականների աջակցությունը:
Քինգսլեյը մեջբերել է լրագրող և մտավորական Ջենգիզ Չանդարի հետևյալ մեկնաբանությունը. «Այսօրվա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ Սիրիայից մինչև Հոլանդիա և Գերմանիա, կապված է ներքին քաղաքական առօրյայի հետ: Այս պահին Թուրքիայի արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է Էրդողանի նախահանրաքվեական քարոզարշավով»:
Ամերիկացի լրագրողը կարծիք է հայտնել, որ Էրդողանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունները սրելու հնարավոր պատճառներից մեկն էլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության վրա ազդեցություն գործելն է:
Քինգսլեըը նաև նշել է, որ Եվրոպային քննադատող Էրդողանը սեփական երկրում իր կատարած արարքների համար մեղադրվում է երկերեսանիության մեջ: Այս համատեքստում նա հիշեցրել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկիզբ առած ձերբակալությունների, ազատազրկումների, հետաքննությունների և աշխատանքից ազատման բազմաթիվ դեպքերի մասին:
Հոդվածը եզրափակվում է թուրք լրագրող Չանդարի հետևյալ խոսքերով.
«Նա այն երկրի նախագահն է, որի բանտերում 150-ից ավելի լրագրող, ընդդիմադիր գրող և քաղաքական գործիչ է գտնվում: Խորհրդարանում ներկայացված՝ մեծությամբ 3-րդ կուսակցության առաջնորդներն ու պատգամավորները ևս բանտում են: Թուրքիան վերածվել վախի հանրապետության»:
«New York Times»-ի անդրադարձը թուրք-եվրոպական հարաբերությունների սրմանը
Ամերիկյան «New York Times» պարբերականի թղթակից Պատրիկ Քինգսլեյը Թուրքիա-Հոլանդիա լարվածության համատեքստում անդրադարձել է թուրք-եվրոպական հարաբերությունների սրմանն ու դրանց պատճառներին: