Աշխարհ

13.03.2017 18:45


Վոլֆգանգ Շոյբլե. «Թուրքիայի հետ աշխատելը բարդացել է»

Վոլֆգանգ Շոյբլե. «Թուրքիայի հետ աշխատելը բարդացել է»

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական ZDF հեռուստալիքի եթերում հայտարարել է, որ Թուրքիայի հետ աշխատելը բարդացել է։

Խոսելով եվրոպական երկրներում թուրք նախարարների կողմից նախընտրական քարոզարշավ անցկացնելու մասին, նա նկատել է. «Այս պայմաններում չափազանց դժվար է դարձել շարունակել աշխատանքը ֆինանստատնտեսական օգնության հարցում: Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում: Մենք միայն ցանկանում ենք, որ Թուրքիան առաջնորդվի ողջամտությամբ»:

«Posta»–ի փոխանցմամբ՝ ավելի վաղ էլ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերն էր հայտարարել, որ Թուրքիան իրավունք չունի Գերմանիայում նախըտրական քարոզարշավ իրականացնել:

Հիշեցնենք՝ գերմանական Գագգենաուի քաղաքապետն արգելել էր Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի՝ Թուրքիայում ահմանադրական հանրաքվեի քարոզարշավի նպատակով մարտի 2-ին կայանալիք ելույթները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը